Սեպտեմբերի 23-ին Վայոց ձորի մարզի սահմանապահ Խաչիկ բնակավայրում կանցկացվի Գաթայի հերթական փառատոնը։ Այն կազմակերպում է «Արփա» բնապահպանական հիմնադրամը Արենիի համայնքապետարանի եւ «Արենի փառատոն» հիմնադրամի հետ համատեղ` ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
Փառատոնի ընթացքում մասնակիցները կծանոթանան գյուղի կոլորիտին եւ վարքուբարքին, կվայելեն ազգային երգուպարը, կհամտեսեն գյուղական, ավանդական ուտեստներ, որոնք բնորոշ են այդ տարածքին։
Միջոցառման ընթացքում նախատեսված են նաեւ մի շարք վարպետաց դասեր, կգործեն կավագործության, ասեղնագործության, կարպետագործության աշխատանոցներ։ Մանակիցները կայցելեն նաեւ «Առաստամուղ» գավառագիտական թանգարան։