Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը փակված է, քանի որ Հայաստանն ինքը ճանաչել է այն որպես Ադրբեջանի մաս: Դրա մասին Արեւելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա հիշեցրել է, որ երբ Հայաստանը վերահսկում էր յոթ շրջան, ՌԴ-ն բազմիցս առաջարկել է կարգավորման իր տարբերակները: «Մենք առաջարկում էինք Ադրբեջանի հետ պայմանավորվել այնպես, որ երկու շրջանները՝ Քարվաճառն ու Լաչինը, փաստացի մնան Հայաստանի իրավազորության տակ։ Բայց Հայաստանի ղեկավարությունը չհամաձայնեց, թեեւ մենք փորձում էինք համոզել հայերին դա 10-15 տարի շարունակ:
Հայաստանի հետ Մոսկվան որեւէ խնդիր չունի
Պուտինը հայտնել է նաեւ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրեն ընդարձակ նամակ է ուղարկել: Արեւելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստի ժամանակ Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը Հայաստանի եւ անձամբ Փաշինյանի հետ որեւէ խնդիր չունի, մշտապես կապի մեջ են վերջինիս հետ:
Ավելի վաղ ՌԴ զանազան բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել էին, որ հակառակ բոլոր հոռետեսական վերլուծություններին՝ Հայաստանն ու Ռուսաստանը մնում են բնական դաշնակիցներ, որոնց սերտ համագործակցությունը ոչինչ չի կարող խոչընդոտել: