ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողները սեպտեմբերի 4-11-ը Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն եւ հայտնաբերել ճանապարհային երթեւեկության կանոնների 348 խախտում։ Հայտնաբերվել են ոչ սթափ վիճակում մեքենա վարելու 2 դեպք, ծխախոտ եւ բջջային հեռախոս օգտագործելու 12 դեպք, սահմանված արագության գերազանցման 33 դեպք։ Բացի դրանից՝ մեկ մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 23 մեքենա եղել է թաղանթապատված դիմապակիով եւ կողային հայելիներով, 4–ը` ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշներով, 4–ը` արտաքին լուսարձակների անսարքությամբ։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 7 տրանսպորտային միջոց:
Ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ընդգծվել է, որ նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական կլինեն։