2023-ի սեպտեմբերի 11-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից եղել է 1900 մետր 36 սանտիմետր բարձրության վրա, ինչը 15 սանտիմետրով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ընթացքում գրանցված նիշից։
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնել են, որ 2023-ի հունվարից մինչեւ սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 87 միլիոն 805 հազար խորանարդ մետր ջուր:
Հունիսից մինչեւ սեպտեմբերի 11-ը լճից բաց է թողնվել 219 միլիոն 538 հազար խորանարդ մետր ջուր։ Նույն աղբյուրի տվյալներով՝ վերջին մեկ ամսում Սեւանա լճի մակարդակն իջել է 10, վերջին շաբաթում՝ 2 սանտիմետրով։