ՀՀ պետական եկամուտների կոմիտեն «Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգեր» ստանդարտի միջազգային հավաստագիր է ստացել:
Գերմանական TÜV Reihnland կազմակերպության աուդիտորները ՊԵԿ-ի ստորաբաժանումներում 2023 թվականի հունիսին իրականացրել են տեղեկատվական անվտանգության ուսումնասիրություն՝ ստուգելու ՊԵԿ-ի՝ տեղեկության հավաքմանը, մշակմանը, պահպանմանը և ոչնչացմանը առնչվող գործառույթների համապատասխանությունը միջազգային չափորոշիչների պահանջներին։
Ուսումնասիրվել եւ հաստատվել է ՊԵԿ-ի տեղեկատվական համակարգերի համապատասխանությունը «Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգեր» չափորոշչին: Օրերս hավաստագրի տրամադրման իրավասու մարմինը ՀՀ ՊԵԿ-ին է հանձնել հավաստագիրը։