Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի տնային կալանքը փոխվել է գրավով։ Սեպտեմբերի 12-ին տեղեկություն էր տարածվել, որ սեպտեմբերի 14-ին՝ 19։30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից անցկացվող ամենամյա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգը, որը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը հայտնել է, որ վարույթն իրականացնող մարմինը Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխել է։ Նա 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։