Բաքուն համաձայնել է միաժամանակ բացել դեպի Ստեփանակերտ Աղդամով եւ Լաչինով ճանապարհները:
Ըստ ռուսական «Կոմերսանտի»՝ Միացյալ Նահանգների եւ այլ գործընկերների հետ բարձր մակարդակի շփումների ընթացքում Բաքուն Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ համաձայնել է այս երկու ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը։ Ադրբեջանական կողմը պատրաստ է Կարմիր խաչի միջնորդությամբ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհին զուգահեռ ապրանքների փոխադրման համար պայմաններ ստեղծելու՝ Լաչինի անցակետում սահմանային եւ մաքսային ընթացակարգերի պահպանմամբ:
Ռուսական Կարմիր Խաչի ղեկավար Պավել Սավչուկը հայտնել է, որ կազմակերպությունն արդեն 15 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։
Պաշտոնական Երեւանը եւ Ստեփանակերտը դեռ չեն հաստատել լուրի իսկությունը: