Սեպտեմբերի 30-ին եւ հոկտեմբերի 1-ին մայրաքաղաքում կանցկացվի «Քաղցր օրեր Երեւանում» տոնավաճառը, որի ընթացքում Հայաստանի տարբեր կողմերում մեղվաբուծությամբ զբաղվողները կցուցադրեն ու կվաճառեն իրենց արտադրանքը։
Արդեն ավանդական դարձած միջոցառումը տեղի կունենա Երեւանի «Երազ» այգում։ Փառատոնի հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալու մեղվաբուծության ոլորտում գործող առաջատար ընկերություններին, նախանշելու համագործակցություններ։
«Քաղցր օրեր Երեւանում» խորագրով «Մեղրատոն» մեղվամթերքի ցուցահանդես-տոնավաճառը կանցկացվի ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվող «Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի եւ «Մեղվաբուծության Դարբնոց» գիտակրթական կենտրոնի համաֆինանսավորման շրջանակում։