Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Եվրախորհրդարանի պատգամավորները քննադատում են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նկատմամբ իշխող «Վրացական երազանք» կուսակցության սկսած պաշտոնանկության գործընթացը: ԵԽ պատգամավոր Մարինա Կալիուրանդը Վրաստանի իշխանություններին խորհուրդ է տվել հաղթահարել բեւեռացումը եւ սկսել աշխատել ԵՄ-ի սահմանած 12 առաջնահերթությունների իրագործման վրա, քանի որ հնարավորությունների պատուհանը դեռ բաց է, եւ շատ ժամանակ չի մնացել հոկտեմբերին, երբ կհրապարակվի Եվրահանձնաժողովի զեկույցը:
«Գիտեմ, որ ոչ բոլոր առաջնահերթություններն են կատարվել, եւ միեւնույն ժամանակ լսում ենք նախագահի պաշտոնանկության մասին լուրերը, լսում ենք նաեւ լուրեր, որ Թբիլիսին սկսել է դեպի ՌԴ թռիչքներ։ Եթե ամեն ինչ միասին դիտարկենք, ապա ներկա իրավիճակը լի է մարտահրավերներով»,- ասել է Կալիուրանդը։
Եվրախորհրդարանի պատգամավոր Սվեն Միքսերն էլ նշել է, որ թե՛ «գործակալների մասին» օրենսդրական նախաձեռնությունը, եւ թե՛ Զուրաբիշվիլիի պաշտոնանկության հարցը Եվրոպայում շատերի համար անսպասելի իրաողություն է։