Ռուսաստանը դիվանագիտական ուղիներով դժգոհություն է հայտնել Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերում ընտրությունները չճանաչելու մասին Բաքվի հայտարարության առիթով։ Ըստ «Ռիա Նովոստիի»՝ Վլադիվոստոկում ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Բաքուն պետք է մեր երկրի տարածքային ամբողջականության հարցին վերաբերվի նույն հարգանքով, ինչ մեզնից ակնկալում են մեր գործընկերները, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը»,- ասել է դիվանագետը։
Անցած շաբաթ օրը Ադրբեջանի ԱԳՆ-ն մամուլի հաղորդագրություն էր հրապարակել, որում նշվում էր, որ Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասում անցկացված ընտրությունները չեն կարող ունենալ իրավական ուժ։