Սեւանա լճից դուրս է բերվել եւ առգրավվել 253 ապօրինի խեցգետնորսիչ, 229 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ։ Սեպտեմբերի 12-ին եւ 13-ին Չկալովկա բնակավայրի ափամերձ հատվածից խիստ վերահսկողության միջոցառումներն անցկացրել է «Սեւան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատը։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնել են, որ լճից դուրս բերված որսագործիքներն արգելված որսագործիքների ցանկում են։ Սեւանա լճում ներկայում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս` սահմանված ժամանակաշրջանում եւ միայն կնքված պայմանագրով թույլատրված չափաքանակներով, իսկ խեցգետնի որսի թույլատրելի չափաքանակները սահմանված չեն։
«Սեւան» ազգային պարկի տարածքում վերահսկողության խիստ միջոցառումները շարունակվում են։