Սեպտեմբերի 14-ին Սյունիքում եւ Լեռնային Ղարաբաղում սպասվում են անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաեւ մառախուղ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է ՀՀ-ում առանց տեղումների եղանակ, իսկ 16-18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրեւ։
Քամին հյուսիսարեւմտյան է՝ 2-4 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-16-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնել են, որ Երեւան քաղաքում սեպտեմբերի 14-16-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 17-ին երեկոյան ժամերին հնարավոր է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաեւ քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում սեպտեմբերի 14–ին եղել է 10-12 աստիճան, իսկ ցերեկային ժամերին՝ 23-25 աստիճան տաքություն։