Կառավարության՝ սեպտեմբերի 14-ի նիստի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը ողջամիտ ժամկետում Ադրբեջանին կներկայացնի խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ իր նոր մեկնաբանությունները։
«Հայաստանի Հանրապետությունը ստացել է Ադրբեջանի նոր մեկնաբանությունները Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ։ Մենք կաշխատենք եւ ողջամիտ ժամկետում կներկայացնենք մեր մեկնաբանությունները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ընդգծել է՝ խաղաղությունը Հարավային Կովկասում այլընտրանք չունի, եւ այն միակ լուծումն է, որ երաշխավորում է այս տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, ինչն անհրաժեշտ ու ֆունդամենտալ պայման է բնականոն զարգացման եւ առաջընթացի համար։
«Եվ այսօր այս իմաստով հրատապ է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարումը, ինչի ուղղությամբ կշարունակենք ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները»,- եզրափակել է Փաշինյանը։