Ժամեր առաջ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գյումրու Մուշի բաժանմունքում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել։
Իրավապահ մարմինները փակել են Գյումրու Շիրակացու փողոցը, տարհանել ոստիկանության բաժնի եւ նույն շենքում գործող անձնագրային բաժանմունքի աշխատակիցներին:
Սակրավորները տեղում աշխատել ու պարզել են, որ ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել. շենքում ռումբ չկա: Ինչ-որ մեկը որոշել է կատակել: Ըստ նախնական տվյալների՝ ահազանգողի ինքնությունը բացահայտվել է:
Շիրակացու փողոցում երթեւեկությունը վերականգնված է: