Ռուս խաղաղապահները 2020 թվականի նոյեմբերին Լեռնային Ղարաբաղում սխրանք են գործել` կանգնեցրել են արյունալի պատերազմը։ Դրա մասին ասել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը РИА Новости-ին տված հարցազրույցում: «Մինչդեռ դա անել ցանկացողներ չկային ո՛չ ամերիկացիների, ո՛չ էլ ֆրանսիացիների մեջ»,– հավելել է ռուս սենատորը։ Ջաբարովն ընդգծել է` եթե չլինեին ռուս խաղաղապահները, այնտեղ մարդկային մեծ ողբերգություն տեղի կունենար։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Politico–ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ռուսական խաղաղապահ զորակազմը չի կատարել խնդիրը ԼՂ–ում: