Երբ մտահոգվում են Փարիզում, Բեռլինում, Բրյուսելում կամ Վաշինգտոնում, հասկանում ենք։ Մարդիկ, մտահոգվելուց բացի, ոչինչ չեն կարող անել, շատ-շատ հայտարարեն, որ միջանցքն անհապաղ եւ անմիջապես պետք է բացվի։
Իսկ երբ Մոսկվան է մտահոգվում, սկսում ես կասկածել, որ նոյեմբերի 9-ին հայտարարություն չի ստորագրվել, եւ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը չեն մտել Լեռնային Ղարաբաղ։
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասում է. «Անկախ ամեն բանից՝ Ռուսաստանը մնում է անվտանգության հուսալի երաշխավոր»:
Ի՞նչ նկատի ունի նախագահի խոսնակը «ամեն բան» ասելով, եւ ինչո՞ւ է մնում, ոչ թե՝ է։
Գուցե անպատասխան այս հարցերն են պատճառը, որ հայ հանրության մեջ Ռուսաստանի հանդեպ վստահությունը գնալով նվազում է, իսկ պեսկովենք անընդհատ զարմանում ու տարակուսում են։