Խաղողի հայկական սորտերի գենետիկ բազմազանությանն ավելի մոտիկից ծանոթացնելու միտումով Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը ոլորտի մասնագետների, գինեգործական ընկերությունների ներկայացուցիչների հրավիրում է շրջայցի։
Վաղարշապատ քաղաքի Սուրբ Գայանե եկեղեցու հարեւանությամբ սեպտեմբերի 17-ին՝ 11։00-ին, ՀՀ Խաղողի ազգային կոլեկցիոն այգում կցուցադրվեն խաղողի շուրջ 350 գենոտիպեր, որոնց մեջ կան ե՛ւ հայտնի, ե՛ւ քիչ տարածված սորտեր։