Սեպտեմբերի 15-ին Շիրակի մարզի Գետք գյուղի բնակիչները փակել են Գետք-Բայանդուր ավտոճանապարհը:
Ուսուցիչները, ծնողներն ու երեխաները համացանցից տեղեկացել են, որ մինչեւ 100 աշակերտ ունեցող դպրոցները փակվելու են: Իրենց դպրոցի անունն էլ գտնելով ցանկում՝ ցուցապաստառներով շտապել են բողոքի:
Տարածքում մեծ թվով ոստիկաններ են աշխատել: Ըստ մասնակիցների՝ ավելի ուշ բողոքի անցկացման վայր են եկել Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության բաժնի պատասխանատուները, հորդորել դադարեցնել բողոքի ցույցը: