Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ ռուսական կողմը պատրաստ է շարունակելու երկխոսությունը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։
Ի պատասխան Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի շուտափույթ բացման անհրաժեշտության մասին ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքի՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանը շարունակելու է աշխատել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման ուղղությամբ, եւ դա կանեն նաեւ հետագայում։ Ըստ Դմիտրի Պեսկովի՝ կողմերի հետ տարբերակներ են մշակվում։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է նաեւ Լեռնային Ղարաբաղ ուղարկված մարդասիրական օգնության առաջին խմբաքանակի մասին, որը հասցվել է ռուսական կողմից: