Նոբելյան հիմնադրամը յուրաքանչյուր անվանակարգում նախորդ տարվա համեմատ կավելացնի մրցանակի գումարը 1 միլիոն շվեդական կրոնով (մոտ 90 հազար դոլար): 2022-ի վերջին Նոբելյան հիմնադրամի ներդրված կապիտալի շուկայական արժեքը եղել է 5,8 միլիարդ կրոնից քիչ պակաս (մոտ 519 միլիոն դոլար)։
2023-ի մրցանակակիրների անունները կհայտարարվեն հոկտեմբերի 2-ից: Նոբելյան շաբաթը կանցկացվի հոկտեմբերի 2-9-ը Ստոկհոլմում եւ Օսլոյում: