Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին եւ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժը ԵՄ առաքելության ուղեկցությամբ այցելել են հայ-ադրբեջանական սահմանային գոտի։
«Հայաստանում Եվրամիության առաքելության ճեպազրույցից հետո պատվիրակությունը միացավ մեր դիտորդներին՝ Արարատի մարզում պարեկություն կատարելու եւ տեղում իրավիճակն ավելի լավ հասկանալու համար»,– նշված է Հայաստանում ԵՄ առաքելության X-ի գրառման մեջ։