Փաստորեն Երեւանը կանգուն է, բայց հավերժ չէ։ Հայաստանը, սակայն, հավերժ է, կանգուն չէ։
Ինչ է ուզում ասել Երեւանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն՝ դժվար չէ կռահել։
Իր հետ նույն հարթակում կանգնած կուսակիցներին եւ հատկապես վարչապետին նա հասկացնում է, որ թուլացրել ու «կզցրել» են Հայաստանը, իսկ ինքը մի կանգուն բան է գտել եւ, ինչպես թիթեռը կրակի վրա, նետվում է դեպի բանն այդ կանգուն։