Սեպտեմբերի 16-ին եւ առաջիկա երկու օրերին կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ են սպասվում Հայաստանի առանձին շրջաններում։ Առանձին վայրերում հնարավոր է նաեւ մառախուղ։
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնել են նաեւ, որ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երեւանում սեպտեմբերի 16-ին անձրեւ չի գա։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 26-28, գիշերը` 14-16 աստիճան տաքություն։ Սեպտեմբերի 17-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։