Թուրքիան առաջարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով քառակողմ հանդիպում անցկացնել Թուրքիայի, ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների մակարդակով։
«Մենք հանդես ենք եկել Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ եռակողմ հանդիպում, նույնիսկ քառակողմ հանդիպում անցկացնելու առաջարկով՝ իմ մասնակցությամբ, Պուտինի, Ալիեւի եւ Փաշինյանի հետ»,– ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնելուց առաջ անցկացված ճեպազրույցում։
Նա նշել է, որ մտադիր է հանդիպումը քննարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Թուրքիայի նախագահն ասել է նաեւ, որ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից առաջարկին պատասխան դեռեւս չի եղել: