Ուտիքի, Սյունիքի, Արցախի, Վանանդի, Շիրակի, Լոռու, Բասենի, Բագրեւանդի հայ ավանդական գորգերը ներկայացվել են գյումրեցի եւ Գյումրի այցելած հանդիսատեսին։
Գյումրու համայնքային ցուցասրահում բացվել է «Կումայրի» արգելոց-թանգարանի գորգերի ցուցադրությունը։ Ներկայացվել է 30 գորգ՝ խմբավորված ըստ տարածաշրջանների:
Գորգերը թվագրվում են 19-րդ դարի վերջ 20-րդ դարի սկզբին, դրանց մի մասի վրա կան արձանագրություններ։ Ցուցադրության նախաձեռնողն ու իրականացնողը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Ինգա Ավագյանն է։
Ցուցադրությանը զուգահեռ անցկացվում է բաց դաս, որտեղ այցելուները սովորում են հայկական գորգագործության կրկնակի հանգույցի նրբությունները։