Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունը արցախյան հակամարտության վերաբերյալ, որով նա մեղադրում է Հայաստանին կառուցողական առաջարկներից հրաժարվելու համար, այս օրերին ամենաքննարկվող թեման է։ «Թարգի՛ր, լաո» փոդքասթի 29-րդ թողարկմամբ Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը եւս անդրադարձել են Պուտինի հնչեցրած մեղադրանքին։ Նրանց կարծիքով ե՛ւ Փաշինյանը, ե՛ւ Սարգսյանը չեն հասկացել ներկայացված առաջարկը կամ հասկացել ու հրաժարվել են՝ ասելով. «Մենք կկռվենք, կդիմադրենք ու ոչինչ չենք տա»։