Սեպտեմբերի 17-ին ավարտվել է Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում անցկացված Չինական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի հավաքականի մարզիկները ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանի ղեկավարությամբ գրավել են հետեւյալ մրցանակային տեղերը`
1. Հայրապետյան Յուրա 1տեղ (58 կգ 15-17 տ. խումբ),
2. Եղիազարյան Միքայել 2տեղ (54 կգ15-17 տ. խումբ),
3. Գաբրիելյան Դավիթ 3տեղ (68 կգ 15-17 տ. խումբ),
4. Չիլինգարյան Սարգիս 4տեղ (70 կգ 19+ տ. խումբ):
Եվրոպան խթանում է չինական ըմբշամարտը
Եվրոպական Shuai Jiao միությունը (ESJU) ստեղծվել է 2005 թվականին՝ Եվրոպայում չինական ըմբշամարտը (Shuai Jiao) խթանելու եւ զարգացնելու նպատակով։ ESJU-ն դարձել է Եվրոպայում չինական ըմբշամարտի ղեկավար մարմին, որի սահմանադրությունը, կանոնները, կանոնակարգերը եւ քաղաքականությունը կյանքի է կոչում ESJU-ի խորհուրդը: