Արաբական Միացյալ Էմիրությունների հետ վիզաների ազատականացման համաձայնագիրը երկու ուղղություններով զբոսաշրջային հոսքերը ակտիվացնելու եւ գործարար կապերը զարգացնելու հնարավորություն կընձեռի Հայաստանին։ Սեպտեմբերի 7-8-ը պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնած ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը վիզային ռեժիմի վերացման համաձայնագիր է ստորագրել։
ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը նշել է, որ վիզաների ազատականացման մասին կնքված համաձայնագիրը դեռեւս ուժի մեջ չի մտել. այն պետք է մտնի ՀՀ սահմանադրական դատարան, սահմանադրական վերահսկողություն պետք է անցնի, դրանից հետո ներկայացվի ԱԺ՝ վավերացման:
Ինչ վերաբերում է ՀՀ-ի եւ ԱՄԷ-ի հարաբերություններին, դրանք, ըստ Կոստանյանի, հատկապես վերջին շրջանում բավական դինամիկ են զարգանում: