Վարկային քարտերի ճիշտ օգտագործումը կօգնի ոչ միայն ավելորդ գումար չվճարելու ապրանքների եւ ծառայությունների դիմաց, այլեւ նույնիսկ քեշբեք եւ զեղչեր ստանալու։
Վարկային քարտը ֆինանսական բարձիկ լինելուց զատ նաեւ գումար տնտեսելու միջոց է։ Եթե ունեք գումար ե՛ւ կանխիկ, ե՛ւ վարկային քարտին, ապա նախապատվությունը տվե՛ք վարկային քարտին։
Ինչպես հաշվարկել արտոնյալ ժամանակահատվածը
Յուրաքանչյուր վարկային քարտ ունի ամսական սպասարկման վճար, որն անհրաժեշտ է վճարել քարտից օգտվելու համար։ Ամսական մարման պարտադիր գումար չկա:
Վարկային քարտն օգտագործելիս քարտապանը պետք է վճարի օգտագործված գումարի եւ հաշվարկված տոկոսների համար:
Առանձնահատուկ ուշադրությո՛ւն դարձրեք արտոնյալ ժամանակահատվածին, որի ընթացքում վարկային քարտի օգտագործված գումարները մարելու դեպքում տոկոսներ չեն հաշվարկվում: Այդ ժամանակահատվածը կարող է տեւել մի քանի օրից մինչեւ մի քանի ամիս։
Ինչպես մարել պարտքը
Վարկային քարտով վճարելիս տվյալ պահին օգտվում եք դրա բոլոր բոնուսներից, իսկ պարտքը կարող եք մարել հետո կանխիկ գումարով։ Վարկային քարտի շահավետ առաջարկների շնորհիվ դուք կկարողանաք գումար տնտեսել։
Պահպանե՛ք անվտանգության հիմնական կանոնները
Չարագործների զոհը չդառնալու համար քարտը մի՛ տվեք եւ դրա տվյալները մի՛ հայտնեք երրորդ անձանց, PIN կոդը մի՛ պահեք քարտի հետ միասին, առցանց գնումներ կատարե՛ք միայն ստուգված կայքերից, տեղեկացրե՛ք բանկին կասկածելի SMS-ների կամ հեռախոսազանգերի դեպքում։