Հունաստանում կայացած միջազգային մրցաշարում մարզիչներ Արման Հարությունյանի եւ Վաչե Վարդանյանի գլխավորությամբ հայ բռնցքամարտիկները նվաճել են 4 ոսկե եւ 1 բրոնզե մեդալ։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնել են, որ հայ մարզիկներից իրենց բոլոր մրցակիցներին հաղթել են Անի Հովսեփյանը, Արթուր Բազեյանը, Գուրգեն Մադոյանը եւ Ռաֆայել Հովհաննիսյանը։ Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը վնասվածք է ստացել եւ նվաճել է բրոնզե մեդալ։