Երեւանի Խորենացու 47 հասցեում գտնվող «Ծիրան մարկետում» հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք։ Խանութում վերահսկողական միջոցառում են անցկացրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները։
Դիտարկման արդյունքում հայտնաբերվել են մարինացված ծիծակ՝ 4 տուփ, հում ապխտած մսային արտադրանք՝ 2 տուփ, սիրողական եփած երշիկ՝ 1 տուփ։ Հայտնաբերվել է նաեւ թերի մակնշմամբ սննդամթերք․ ձկան ձողիկներ` 5 կգ, հալած բուսաճարպային խառնուրդ՝ 4,4 կգ։ Վերահսկողական միջոցառումն անցկացվել է ՍԱՏՄ-ի թեժ գծով քաղաքացու ահազանգի հիման վրա։ Նշված ապրանքատեսակները հանվել են վաճառքից եւ տեղում ոչնչացվել: