Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է Լաչինով եւ Աղդամով դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական բեռնափոխադրումների վերսկսումը։ «Ողջունում ենք մարդասիրական բեռների միաժամանակյա անցումը։
Միշելը հավելել է, որ այդ ամենը պետք է կանոնակարգվի։ Եվրախորհրդի ղեկավարն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ երկխոսություն սկսելու անհրաժեշտությանը։ «Կարեւոր է նաեւ Բաքվի եւ Ղարաբաղի հայերի միջեւ բանակցություններ սկսել նրանց իրավունքների եւ անվտանգության վերաբերյալ»,– X–ի իր գրառման մեջ նշել է Եվրոպական խորհրդի ղեկավարը եւ շեշտել, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցելու։