ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ողջունում է մարդասիրական օգնության համաժամանակյա առաքումը Լաչինի միջանցքով եւ Աղդամի ճանապարհով դեպի Լեռնային Ղարաբաղ, մոտեցում, որը վերջերս քննարկվել է Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ:
Վաշինգտոնը մատակարարումները կարեւոր քայլ է համարել՝ կողմերին կոչ անելով ուղիղ բանակցություններ վարելու Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական մատակարարումների հոսքն ավելացնելու համար։
Պետքարտուղարը վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերին երկարամյա խնդիրների լուծման եւ արժանապատիվ ու տեւական խաղաղության հասնելու համար։