«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունից հայտնում են, որ «Պոբեդա» ավիաընկերությունը սույն թվականի հոկտեմբերի 29-ից մեկնարկում է Սոչի-Գյումրի-Սոչի երթուղով չվերթեր՝ շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ:
Սոչիի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրու «Շիրակ» միջազգային օդանավակայան թռիչքները կլինեն յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ եւ կիրակի: