2023-ի օգոստոսին ՊԵԿ-ը վերահսկողական աշխատանքների ընթացքում 108 հարկ վճարողի մոտ արձանագրել է չգրանցված վարձու աշխատողներ։ Պետական եկամուտների կոմիտեից հայտնել են, որ սահմանված կարգով չգրանցված աշխատողների աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրության խախտում է:
Հսկողական միջոցառումների արդյունքում չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 67 միլիոն դրամի չափով տուգանք: