Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը սեպտեմբերի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։ Հասանովն իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է այսպես կոչված «տեղական հակաահաբեկչական միջոցառումների» մասին։
Զրույցի ընթացքում Յաշար Գյուլերը նշել է, որ Թուրքիան, ինչպես միշտ, Ադրբեջանի հետ է։ Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մեկ այլ հաղորդագրության՝ սեպտեմբերի 19-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել նաեւ Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիեւի եւ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մեթին Գուրաքի միջեւ։ Կրկին ընդգծվել է, որ Թուրքիան, ինչպես միշտ, Ադրբեջանի հետ է։