Եվրամիությունը դատապարտում է ռազմական էսկալացիան շփման գծի երկայնքով ու Ղարաբաղի այլ վայրերում եւ ռազմական գործողությունների դադարեցման կոչ է անում։ Հայտարարությունը տարածել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Բաքվի եւ Ղարաբաղի հայերի միջեւ երկխոսությանը վերադառնալու հրատապ անհրաժեշտություն կա։ Ռազմական էսկալացիան չպետք է օգտագործվի որպես պատրվակ՝ տեղի բնակչության բռնի արտագաղթի համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ բռնությունը պետք է դադարեցվի՝ խաղաղության բանակցությունների եւ կարգավորման համար ստեղծելու նպաստավոր միջավայր: «ԵՄ-ն լիովին հավատարիմ է մնում երկխոսությանն օժանդակելու գործում»,- ասվում է հայտարարության մեջ։