Ըստ ռուսական INTERFAX.RU –ի՝ Լեռնային Ղարաբաղում անկայուն իրավիճակի պատճառով Air Astana ավիաընկերությունների խմբի թռիչքները դեպի Թուրքիա, Եվրոպա եւ Իսրայել իրականացվում են այլ տարածքի վրայով:
Ղազախական ավիափոխադրող ավիաընկերությունը վստահեցրել է, որ ուշիուշով հետեւում է իրավիճակին եւ ձեռնարկում թռիչքների անվտանգության բոլոր միջոցները։