ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ եւ քննարկել Արցախի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունները։ Դրա մասին հայտնել է Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Քննարկվել է Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Երկուստեք ընդգծվել են ուժի կիրառման անթույլատրելիությունը եւ լարվածության թուլացման համար միջազգային մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը»,– ասված է հաղորդագրությունում։