ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսով քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը։ Մակրոնը Փաշինյանին տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակի առնչությամբ Ֆրանսիան նախաձեռնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ։
Մինչդեռ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակն արգելափակել են ցուցարարները, որոնք կազմակերպությունից պահանջում են պաշտոնական դիրքորոշում հայտնել Արցախում տեղի ունեցողի վերաբերյալ։
Բուն Արցախից ոչ մի լուր չկա մոտ մեկ ժամ՝ այն պահից, երբ Ստեփանակերտը հրավիրեց Բաքվին բանակցություններ վարելու։