Ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում պետք է անհապաղ դադարեցվեն: Նման հայտարարություն է արել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրավիճակը շատ կրիտիկական է։ Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի հարձակումները եւ վերադառնա հարցի դիվանագիտական ճանապարհին՝ խաղաղ լուծում գտնելու համար»,– X-ի իր գրառման մեջ նշել է Գերմանիայի կանցլերը։