Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ստացված տեղեկություններով` Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակման հետեւանքով Արցախում զոհերի թիվը հասել է 25–ի, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են։
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Արցախում վիրավորների թիվը հասել է 140–ի։ Վիրավորներից 128-ը Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնում են։ Իսկ «Արեւիկ» բուժմիավորումում այս պահին գտնվում է 12 երեխա, որոնցից 3-ը ծանր վիճակում են։ Նրանց վիրահատում են։