Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ վրացի պատմաբան, պատմության դասախոս Բեքա Կոբախիձեն գրառում է կատարել Ղարաբաղում զարգացող իրադարձությունների վերաբերյալ։ Պատմաբանը գրում է, որ Ալիեւը հույս ունի՝ կարող է բռնությամբ զավթել եւ վերահսկել Ղարաբաղը, բայց առանց հայ բնակչության։
Կոբախիձեի համոզմամբ, եթե տեղի ունենան էթնիկ զտումներ, եւ դա հանգեցնի մարդկային կորուստների, Փաշինյանի համար դժվար կլինի եւս մեկ անգամ պահպանել իշխանությունը։ Ռուսաստանը ցանկանում է, որ Ալիեւը գնա Սյունիք եւ դրանով միայն խորացնի հակամարտությունը։
Մինչ Լեռնային Ղարաբաղի ռմբակոծումը Կոբախիձեն համոզմունք էր հայտնել, որ եթե Ադրբեջանն ագրեսիա իրականացնի Հայաստանի դեմ եւ մնա անպատիժ, հաջորդը Վրաստանն է հայտնվելու Բաքվի թիրախում: «Հայերն ու վրացիներն ամենավատն են հիշում, ինչ արդյունք է ունենում, երբ թուրքերն ու ռուսները ինչ-որ բան են պայմանավորվում»,- եզրափակել է վրացի պատմաբանը։