«Զվարթնոց» oդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը, մեկնաբանելով համացանցում տարածված այն տեղեկությունը, թե Wizz Air ավիաընկերությունը սեպտեմբերի 20-23-ը չեղարկել է Եվրոպայից Հայաստան բոլոր չվերթերը, նշել է, որ ներկա պահին Wizz Air ավիաընկերության ոչ բոլոր չվերթերն են չեղարկված:
«Ցանկացած չվերթի կարգավիճակի մասին տեղեկությունը մեր կայքում 24/7 ռեժիմով թարմացվում է։ Ունենք ե՛ւ չեղարկումներ, ե՛ւ ուշացումներ»,- ըստ Aysor.am- ի ասել է Մողրովյանը։
Ըստ «Զվարթնոց» օդանավակայանի կայքի՝ չեղարկվել են Wizz Air ավիաընկերության Հռոմ-Երեւան-Հռոմ եւ Վենետիկ-Երեւան-Վենետիկ չվերթերը։ Չեղարկվել են նաեւ այլ ավիաընկերությունների, մասնավորապես` Լառնակա-Երեւան-Լառնակա, Լիոն-Երեւան-Լիոն, Սոչի-Երեւան-Սոչի չվերթերը։