Լեռնային Ղարաբաղի առավել վտանգավոր բնակավայրերից ավելի քան 2000 մարդ է տարհանվել, որից 1049-ը` երեխա։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
ՌԴ խաղաղապահները խաղաղ բնակիչներին ապահովել են ժամանակավոր կացարաններով, տաք սննդով։ Բժիշկներն առաջին օգնություն են ցուցաբերել վնասվածք ստացած քաղաքացիներին։