Ըստ իրանական լրատվամիջոցների՝ սեպտեմբերի 19-ի երեկոյան Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Հոսեին Ամիր Աբդոլահիանը X (նախկին Twitter) սոցիալական գրառման մեջ նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք:
«Սակայն կողմերի միջեւ տարաձայնությունները պետք է հանգուցալուծվեն երկխոսության միջոցով, քաղաքական ճանապարհով»,- ընդգծել է Իրանի արտգործնախարարը։