Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւը արտասահմանյան երկրների դիվանագետների եւ լրագրողների համար կազմակերպված ճեպազրույցում հայտարարել է, որ Բաքուն երաշխիքներ է ստացել, որ հայկական զինված ուժերը Ղարաբաղի տարածաշրջանում զինաթափվելու են:
Ըստ Հաջիեւի՝ նրանք կլքեն իրենց դիրքերը, իսկ ամբողջ զինտեխնիկան, ներառյալ ծանր տեխնիկան, կտեղափոխվի Ադրբեջան: Ըստ նրա՝ այդ ամենը կփոխանցվի ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համաձայնեցված։