Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը հայտարարել է, որ ժամանակն է՝ Եվրամիությունը վերանայի Ադրբեջանի հետ հարաբերությունները, եւ Ադրբեջանը պատժամիջոցների ենթարկվի:
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ԼՂ թեմայով քննարկումից հետո պատգամավորը շեշտել է, որ Ադրբեջանի համար հետեւանքների ժամանակն է, եւ դատապարտումը բավարար չէ:
Հակադրվելով Եվրահանձնաժողովի նախագահի կարծիքին` Բերգն ընդգծել է, որ Ադրբեջանն ակնհայտորեն վստահելի գործընկեր չէ:
Նա շեշտել է, որ ԵՄ-ն Հայաստանին աջակցելու համար անհրաժեշտ միջոցներ պետք է ձեռնարկի:
Պատգամավորն ընդգծել է, որ ադրբեջանական ռեժիմը Լեռնային Ղարաբաղում սովամահության էր ենթարկել էթնիկ հայերին, իսկ այժմ գնդակոծում է խաղաղ բնակչությանը՝ որպես իր էթնիկ զտումների քաղաքականության մաս: