«Իհարկե, Ղարաբաղը Ադրբեջանի ներքին խնդիրն է։ Իսկ Ադրբեջանը գործում է իր տարածքում, որը ճանաչված է Հայաստանի ղեկավարության կողմից»,- լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը նշել է նաեւ, որ Էթնիկ զտումների մասին խոսելու պատճառ դեռ չկա․ «Եվ դրա համար կան ուղիղ շփումներ, որոնց ընթացքում փոխանցում ենք մեր հնարավոր մտահոգությունները։ Մենք Բաքվից հայտարարություններ ենք լսում, որ թիրախավորում են միայն ռազմական օբյեկտները, եւ որ նրանք չեն թիրախավորում քաղաքացիականները: Ցանկանում ենք հուսալ, որ դա ճիշտ է»,- ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը: