Արցախում հազարավոր մարդիկ մինչ օրս չեն կարողանում գտնել իրենց հարազատներին եւ ընտանիքի անդամներին։ X–ի գրառման մեջ ահազանգում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք աշխատանքների շրջանակում հավաքվում են տվյալներ զոհված եւ ճակատագիրը անհայտ քաղաքացիական անձանց եւ զինվորականների վերաբերյալ: